Ցավ
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչպե՞ս բնութագրել ցավը:
Ցավն օրգանիզմի պաշտպանական հատկությունն է, որով վերջինս պայքարում է վնասակար ազդակի դեմ: Այն մարդկանց կողմից ընկալվում է որպես բացասական հույզ, սակայն իրականում ցավը կարևոր նշանակություն ունի: Երբեմն ցավը մնալով «պահապանի» դերում՝ որոշ ժամանակ հետո կարող է վերածվել ախտաբանական վիճակի: Սուր վնասման ժամանակ առաջացող ցավն ունի դրական, մոբիլիզացնող, ֆիզիոլոգիական նշանակություն: Սակայն կան հիվանդություններ, երբ ցավը հենց վերջիններիս հիմքում է՝ ունենալով խանգարող և ախտաբանական ընթացք:
Ցավի ի՞նչ տեսակներ կան:
Ցավը կարելի է տարբերակել ըստ տեղակայման, բնույթի և ժամանակի: Այն կարող է լինել օրգանական, անոթային, վեգետատիվ: Բացի այդ, յուրաքանչյուր նեղ մասնագիտություն ունի ցավի իր դասակարգումը: Հիմնականում առանձնացնում են ցավի հետևյալ տեսակները.
- նոցիցեպտիվ ցավ, երբ վնասվում են հյուսվածքները,
- նեյրոպատիկ, երբ ցավը հետևանք է նյարդերի վնասման,
- կենտրոնական, երբ ցավը ուղեղի ցավային ընկալման կենտրոնների ախտահարման արդյունք է:
Ի՞նչ է վիսցերալ ցավը:
Վիսցերալ ցավն օրգանների ախտահարման հետևանքով առաջացած ցավն է: Ներքին օրգաններից շատերը ցավային ռեցեպտորներ չունեն՝ լյարդ, երիկամ, փայծաղ: Դրանց շրջանում ցավային զգացողությունն առաջանում է այդ օրգանների թաղանթի շարակցական հյուսվածքում ախտաբանական գործընթացի, կամ օրգանի մեծացման հետևանքով թաղանթի ձգման արդյունքում:
Ի՞նչ է նոզիգենիկ ցավը:
Այն որևէ ներքին հիվանդությանն ուղեկցող ցավն է (նոզիգենիկ ՝ նոզոլոգիա բառից է): Օրինակ, սրտամկանի ինֆարկտի ժամանակ այդ շրջանի ցավը և այլն:
Ի՞նչ է նեյրոգեն ցավը:
Նեյրոգեն ցավը նյարդի կամ նյարդային համակարգի որևէ հատվածի վնասման պատճառով առաջացած ցավն է: Այն կարող է լինել ծայրամասային (անմիջապես նյարդի ախտահարման, գրգռման ցավ) և կենտրոնական (նյարդային համակարգի ցավային ընկալման խախտման հետևանքով առաջացած ցավ):
Ի՞նչ է հոգեծին ցավը:
Հոգեծին ցավն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից ցավի ընկալման խախտման հետևանքով: Այն կարող է լինել ժառանգական կամ ձեռքբերովի, երբ հոգեախտաբանական վիճակների ժամանակ խախտված են հավասարակշռության ներքին մեխանիզմները: Ընդհանրապես, մարդն իր «ես»-ը ընկալում է << գլխացավ>> և եթե «ես»-ի հետ խորը հոգեբանական հակասություն է առաջանում կարող է արտահայտվել պրոյեկտված գլխացավով:
Հիվանդը հաճախ նկարագրում է ոչ թե կոնկրետ ցավ, այլ ցավանման ինչ-որ զգացողություն՝ թմրածության, ջերմության հետ համակցված և այլն: Հիմնականում դրանք չեն ենթարկվում դասական հակացավային միջոցների ազդեցությանը, որն էլ հենց շատ կարևոր տարբերակիչ ախտորոշիչ նշանակություն ունի:
Պատճառները հիմնականում կարող են մանկությունից կամ հարմարողական համակարգերի թերզարգացման արդյունք են, որոնցում դեր ունի ժառանգականությունը, կյանքի սեփական փորձը կամ դաստիարակությունը: Այդ մարդիկ շատ զգայուն են, նրանց մոտ թույլ է արտահայտված էքսպրեսիան: Սովորաբար, նևրոզով հիվանդները շատ են հուզական, սթրեսային մասնագետների շրջանում:
Կա՞ն ընդհանրական դեղեր` ցավերի դեմ:
Այո՛, կան: Դեղերը նույնպես դասակարգվում են վերոնշյալ ձևով: Նոցիցեպտիվ ցավի ժամանակ նշանակվում են մեզ ծանոթ ավանդական ցավազրկողները՝ իբուպրոֆեն, անալգին և այլն, նեյրոպաթիկ ցավի ժամանակ կիրառվում են անմիջապես նյարդի ցավային հաղորդչականությունը թուլացնող դեղեր, իսկ կենտրոնական ցավի ժամանակ արդեն հոգեմետ միջոցներ են կիրառվում:
Կա՞ ցավի դեմ պայքարի անհատական մոտեցում:
Իհարկե՛, կա: Մեծ նշանակություն ունի անհատական մոտեցումը դեղորայքի տեսակի, դեղաչափի ընտրության հարցում՝ ցավի տեսակից և առաջնային հիվանդությունից կախված:

Կարդացեք նաև

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...


Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...


Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...


Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...


Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...


Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...


Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...


Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...


Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...


Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...


Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն